Խնդիրը ոչ բանավեճն է, ոչ ճշմարտությունը, ոչ իրողությունը: Խնդիրը ֆոն ստեղծելն է արարից առաջ, վերջնական արարից առաջ, որի անունն է Արցախի հարցի ավարտուն և անմնացորդ փակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալով: Սա դա անելու պարտավորության տակ է, որի ժամկետը լրացել է, և դա են հիմա իրեն անել տալիս: Թողեք այս բանավեճի էպոպեան, մի օգնեք նրան փչել այդ փուչիկը, որը նա ուզում է պայթեցնել և հիմնավորումներ տալ: Այն ամենը, ինչ դուք դիտարկում եք, իր «դավաճանական առաքելության» հերթական էտապն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարման հայկական առաջարկի PR, մանիպուլյացիոն ֆոնի ապահովում, այնուհետև՝ նաև իրականացում:
Վլադիմիր Մարտիրոսյան